Հայաստան 

Նալբանդյանի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը նորմալ է. Շավարշ Քոչարյան

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը նորմալ երեւույթ է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հարցին՝ ինչո՞ւ այս անգամ Հայաստանը որոշեց պատվիրակություն ուղարկել, Քոչարյանը պատասխանել է, որ Թուրքիայի նախագահն առաջին անգամ է ընտրվում համընդհանուր ուղիղ քվեարկության միջոցով, նախկինում նրան ընտրում էր խորհրդարանը:

Իսկ Թուրքիան համարժեք դիվանագիտական էթիկետ դրսեւորե՞լ է, հարցին էլ,  Քոչարյանն արձագանքել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը Թուրքիան մասնակցել է Թբիլիսիում իրենց դեսպանի մակարդակով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Սերժ Սարգսյանը շնորհավորել է Էրդողնաին նախագահի ընտրություններում հաղթանակի առթիվ:

Նույն շարքից