ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վաղ առավոտյան աշխատանքի գնալիս կանգնեցրել է ծառայողական ավտոմեքենան ու զրուցել կառավարական տան դիմաց հավաքված Բուզանդի փողոցի բնակիչների հետ: Վերջիններն իրենց խնդիրն են ներկայացրել ՀՀ Նախագահին` նշելով, որ շուրջ տասը տարի է` զրկված են իրենց տներից, որոնք գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում են եղել եւ չեն ստացել պատշաճ փոխհատուցում, որպեսզի կարողանան բնակարան ձեռք բերել:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բուզանդի փողոցի բնակիչներին