Միջազգային Հասարակություն 

Գերմանիան կքննարկի Դոնբասին հումանիտար օգնություն ցուցաբերելու հեռանկարները

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Գերմանիայի ԱԳՆ կքննարկի Դոնբասին հումանիտար օգնության ցուցաբերման հեռանկարները:

Այդ մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, նշելով, որ Գերմանայի իշխանությունները նախատեսում են հումանիտրար օգնություն ցուցաբերել Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջանների բնակչությանը:

 

Այդ նպատակով նախարարը Բեռլինում ընդունելու է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչերին, ինչի արդյունքում մշակվելու է հումանիտար օգնության միասնական գործողությունների ծրագիրր:

 

Հիշեցնենք, որ 2014թ.-ի ապրիլից ուկրաինական իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջաններում, ինչի հետեւանքով տարածաշրջանում ստեղծվել է անկայուն ու պայթյունավտանգ իրավիճակ, հազարավոր մարդիկ հայտնվել են անմարդկային պայմաններում:

ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն Դոնբասում զոհվել է 5,6 հազար խաղաղ բնակիչ:

 

 

 

 

 

Նույն շարքից