Այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանում 12-ամյա դպրոցական կրթությունը կարող է չեղարկվել՝ հավելելով, որ այն չի արդարացրել իրեն:
Հարությունյանի խոսքերով, այս պահին դրա մասին խոսելը դեռ վաղ է, իսկ երբ հարցը սկսվի քննարկվել պետք է հասկանալ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները:
Մի բան պարզ է՝ սեպտեմբերի 1-ից հաստատ նման բան չի լինելու, դեռ գործելու է 12-ամյա կրթական համակարգը, սակայն, նախարարի խոսքերով, բարեփոխումները պետք է օր առաջ իրականացնել, որպեսզի ավագ դպրոցն իր նպատակին ծառայի: