ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Մեգո Գոլդ» ընկերության կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու (կենտրոնական տեղամաս) հանքավայրի փոփոխված աշխատանքային նախագծին՝ հիմք ընդունելով վերը նշված փորձաքննության հիմնավորումները:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության վերաբերյալ Բնապահպանության նախարարի կողմից ստորագրած փաստաթղթում ներկայացված տվյալների համաձայն` հանքավայրը չունի սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմերի չափաքանակներ, իսկ ընկերության գործունեության ընթացքում գոյացող թափոնները չեն հաշվառվել, անձնագրավորվել, նորմավորվել, ինչպես նաև լիարժեք չեն իրականացվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 13-րդ և 17-րդ կետերի պահանջները:
Նախագծային փաստաթղթերում բացակայում է մինչ օրս ընկերության կողմից իրականացված աշխատանքների և նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր դրական և բացասական ազդեցությունների առկայության ամբողջականությունը, դրանց փոխներգործությունը, նաև բացակայում են այլընտրանքային լուծումներ, որի հետևանքով հնարավոր չի եղել ապահովել «Շրջակա միջավայրի վրա աղդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի պահանջի փարժեք իրականացումը:
«Մեգո Գոլդ» ընկերության կողմից հանքավայրի փոփոխված աշխատանքային նախագծի համաձայն` արդյունահանված հանքաքարը նախատեսվում էր մշակել ընկերությանը պատկանող առավելագույն 100.0 հազ.տ/տարի հզորությամբ ֆաբրիկայում, որի արտադրողականությունը, համաձայն փորձաքննության, չի համապատասխանում ներկայացված հանքավայրի նախագծային հզորություններին և չունի դրական փորձաքննական եզրակացություն: Նաև փորձաքննության եզրակացության մեջ տեղ են գտել տվյալներ, առ այն, որ հանքավայրը չունի սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմերի չափաքանակներ, իսկ ընկերության գործունեության ընթացքում գոյացող թափոնները չեն հաշվառվել, անձնագրավորվել, նորմավորվել, ինչպես նաև լիարժեք չեն իրականացվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 13-րդ և 17-րդ կետերի պահանջները: