Ria.ru կայքի փոխանցմամբ՝ նախկին էսէսական հաշվապահ 94-ամյա Օսկար Գրենինգը չորս տարվա ազատազրկման է դատապարտվել։ Նա մեղադրվում է համակենտրոնացման Աուշվից ճամբարում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 300 հազար մարդու սպանության մեջ ներգրավվածության համար:
Նման դատավճիռ է կայացրել չորեքշաբթի օրը դատարանը Լյունեբուրգ քաղաքում երեք ամիս լսումներից հետո, որոնք սկսվել են ապրիլի 21-ին:
Դատավարության ընթացքում Գրենինգը երկու անգամ հայտարարություն է արել այն մասին, որ «ընդունում է բարոյական մեղքը» համակենտրոնացման ճամբարում մարդկանց սպանության համար: Դատախազությունը Գրենինգի համար որպես պատիժ պահանջում էր 3,5 տարվա ազատազրկում։