Հասարակություն 

Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել են 18777 զանգ, որից 107-ը՝ արտակարգ դեպք պատահար

Նոյեմբերի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված և նախապատրաստվող միջոցառումների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և կատարված հանձնարարականների մասին:

Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհների վիճակի մասին: Տնօրենը հանձնարարեց դժվարանցանելի և փակ ավտոճանապարհների առկայության դեպքում կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ արձագանքում:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել են 18777 զանգ, որից 107-ը՝ արտակարգ դեպք պատահար:

Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո՝ ծառայության տնօրենն անդրադարձավ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին: Գնդապետ Նահապետյանը հանձնարարեց միջոցառումներին մասնակից ստորաբաժանումների ղեկավարներին խստորեն հետևել օրակարգային բոլոր կետերին, պատշաճ մակարդակով կազմակերպել հիշատակի միջոցառումները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև առաջիկայում սպասվող այլ միջոցառումների և ծառայության կազմակերպման ընթացիկ հարցերը:

Նույն շարքից