ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, պայմանագիր է կնքել Aerojet Rocketdyne ընկերության հետ, որպեսզի այն վերսկսի դեպի Մարս ծրագրված թռիչքի համար անհրաժեշտ RS-25 շարժիչների արտադրությունը։
Ինչպես նշում է naked-science.ru-ն, պայմանագրի արժեքը 1.16 մլրդ դոլար է: Դրա ժամկետը 2015թ. նոյեմբերից մինչ 2024թ. սեպտեմբերն է։
Աղբյուրը մանրամասնում է, որ հենց այս հրթիռակիրների միջոցով էլ ՆԱՍԱ-ն հույս ունի հասնել «կարմիր մոլորակ»։