Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, 2015թ.-ի մայիսի տվյալներով Ռուսաստանը նավթի հանույթի ծավալներով հայտնվլ է առաջին հորիզոնականում:
Ռուսաստանի միջին օրեկան նավթի հանույթը կազմում է 10, 708 միլիոն բարել, այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան արդյունահանում է օրեկան 10, 25 միլիոն բարել:
Ռուսաստանի տնտեսությունը կարողանում է դիմագրավել նավթի գների անկմման հետեւանքով առաջացած դժվարություններին եւ մտադիր չէ կրճատել նավթի հանույթի ծավալները:
2014թ.-ի տվյալներով նավթամթերքի արտադրությամբ առաջին տեղում էր ԱՄՆ-ն, երկրորդում՝ Սաուդյան Արաբիան, իսկ Ռուսաստանը գտնվում էր երրորդ հորիզոնականում: