Միջազգային Հասարակություն 

Ծովահենները Նիգերիայի ափերի մոտ զավթել են մալթական նավը

 

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Մալթայի դրոշի ներքո նավարկող Կալամոս նավը Նիգերիայի ափերի մոտ զավթվել է ծովահենների կողմից:

 

Այդ մասին հայտնել են արեւմտյան լրատվամիջոցները, նշելով, որ հունական ցամաքային ծառայության տվյալներով նավի գրավման ընթացքում սպանվել է նավապետի օգնականն, իսկ երեք նավաստիներ պատանդ են վերցվել:

Նավի անձնակազմի ընդհանուր թիվը կազմել է 23 մարդ, որոնցից տասը՝ Հունաստանի քաղաքացիներ են:

 

 

Նույն շարքից