Քաղաքական 

ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ

ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ, գրում է Russia Today-ը՝ հղում անելով Spiegel Online գերմանական թերթին:

 

Spiegel Online-ի տրամադրության տակ է հայտնվել ՆԱՏՕ-ի փաստաթուղթը Մոլդովայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին: Այնտեղ գրված է, թե ինչպես պետք է Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցի գործընկերներին տվյալ տարածաշրջանում: Կարճաժամկետ նպատակն «Արևելյան Եվրոպայում կայունությանն աջակցելն է՝ հաշվի առնելով ներկայիս կոնտեքստը»:

 

Բացի այդ, կքննարկվեն «ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների հետ այդ երկրների բանակների համատեղելիության մակարդակը» բարձրացնելու հնարավորությունները: Դրա տակ պետք է հասկանալ համատեղ զորավարժությունների անցկացում և զինծառայողների որակավորումների բարձրացում, նշում է թերթը:

 

Երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսվում է անհատական միջոցառումների համալիր: Օրինակ՝ դաշինքից Քիշնև կուղարկվի կապի սպա, Ադրբեջանի հետ կուժեղացվի համագործակցությունն էներգետիկ և կիբերանվտանգության ոլորտում, Հայաստանում ՆԱՏՕ-ն առաջնահերթ է համարում երկրի զինված ուժերի անձնակազմի որակավորման բարձրացումը:

Նույն շարքից