ՆԱՏՕ-ն կողմ է Ռուսաստանի հետ երկխոսությանը և չի ցանկանում նոր սառը պատերազմ Մոսկվայի հետ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայում այցով գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:
Սթոլտենբերգի խոսքերով, երբ տարաձայնություններ են լինում, պետք է նստել բանակցայինն սեղանի շուրջ և կարգավորել դրանք:
Նշենք, որ 2014 թվականի ապրիլից հետո Ուկրաինայի խնդրի պատճառով ՆԱՏՕ-ն դադարեցրել է գործնական համագործակցություննը Ռուսաստանի հետ: