Ինչպես տեղեկացնում է nakanune.ru լրատվական կայքը, Կիեւում դաժանաբար սպանվել է Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի ու Եվրոպական գեոֆիզիակայի ընկերության պատվավոր անդամ, «Լեմա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Չերնիշովը:
Սպանված 49-ամյա բիզնեսմենն ունի կին ու երկու երեխա: Նա համարվում էր OMAPREMM մասոնական օրդենի ուկրաինական մասնաճյուղի ղեկավարը: Չեռնիշովն ավելի քան 40 հայտնագործությունների ու բնապահպանական, բնագիտության, մաթեմատիկական ավելի քան 55 գիտական աշխատությունների հեղինակն է:
2011թ.-ի տվյալներով նրա կարողությունը գնահատվել էր 117 միլիոն դոլար, ինչի արդյունքում նա գրավել էր 101-րդ տեղը Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում:
Արդեն 2013թ.-ին նրա կարողությունը գնահատվել էր 161 միլիոն դոլար՝ զբաղեցնելով 87-րդ տեղը: