Քաղաքական 

Ֆրանսիայի արտգործնախարարը կմասնակցի Մոսկվայի մայիսի 9-ի միջոցառումներին

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Ֆրանսիայից մայիսի 9-ին Մոսկվա կժամանի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

 

Նա կմասնակցի Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, սակայն ներկա չի գտնվի Կարմիր հրապարակում անցկացվելիք Հաղթանակի զորահանդեսին:

 

Ֆաբիուսը Europe 1 ռադիոկայանին հայտարարել է.

«Ես չեմ մասնակցի զորահանդեսին, սակայն կդնեմ ծաղկեպսակ, ինչից հետո կմեկնեմ Կրեմլ: Անկարելի է անտեսել պատմական իրադարձությունները»:

 

Ֆաբիուսի խոսքերով՝ Ֆրանսիան ձգտում է կարևոր դեր խաղալ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում և Մոսկվայում տոնական միջոցառումներին մասնակցելը կնպաստի ռուսական կողմի հետ հարաբերությունների բարելավմանը:

 

Ֆաբիուսն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի կարող գտնվել Մոսկվայում, քանի որ նա պլանավորել է տվյալ ժամանակ այցելել Կուբա:

Նույն շարքից