Հիմա Մանվել Գրիգորյանին համ Աստվածն է պատժում, համ դատախազը»,-այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ խոսելով Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմության մասին և հավելեով, որ ինքը տեղյակ չի եղել:
«Ինքն իմ երեսին ոնց ա նայելու հիմա, որովհետև նենց երդումներ ա կերել, նենց քֆուրներ ա կերել»,-ասաց Սարոյանը՝ նշելով, որ զենք բոլորը կարող են ունենալ, բայց զինվորի հա՞ց. «Ոնց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողացող: Խի Մանվելն ինչ չուներ: Չգիտեմ, թե ինչու դա արեց»:
Հարցին, թե ինչպես ինքը կպատժեր, եթե դրա հնարավորություն ունենար, Սարոյանն ասաց՝ այսօր կտեսնեք. «Սա խայտառակոթյուն է: Ինչ պատիվ, Զատիկից հետո էլ ինչ ներկած ձու, էտ նամակների պատասխանը ոնց ա տալու»: