Ֆրանսիայի հարավում աֆրիկացի ներգաղթյալները մի քանի ավտոմեքենա և աղբամաններ են այրել, այն բանից հետո, երբ աֆրիկացի տղամարդը մահացել է դանակի հարվածների հետևանքով՝ գրում է bbc.com-ը:
41-ամյա աֆրիկացու սպանությունը բողոքի ակցիայի ալիք է բարձրացրել Ալմերիա նահանգի Ռոքեթաս դե Մար քաղաքում, բողոքի ակցիան ի վերջո անկարգությունների է վերածվել:
Անկարգություններին մասնակցել են 30-40 ներգաղթյալներ, ոստիկանությանը հաջողվել է իրավիճակը հսկողության տակ առնել: Արդյունքում ոչ ոք չի տուժել, ձերբակալվածներ չկան:
Ոստիկանությունը կասկածներ ունի, որ տղամարդը դանակի հարվածներ է ստացել ճանապարհային վթարի հետևանքով առաջացած վեճի ժամանակ:
Ալմերիայում գտնվում են բանջարեղենի և մրգերի հսկայական ջերմոցներ, որտեղ աշխատում են մեծ թվով ներգաղթյալներ: