Հայազգի երգչուհի Եվա Ռիվասը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ հեռանում է Հայաստանից:
Ռիվասը գրել է, թե արդեն ուղևորվում է օդանավակայան և շատ շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր իր կողքին են եղել, երբ գտնվել է Հայաստանում:
Երգչուհին գրել է, որ արդեն 2 տարի է, ինչ Հայաստանում է, սակայն ստիպված է հեռանալ: Եվան ասել է, թե ցավ է զգում, սիրտը ցավում է և կարոտելու է:
Նա խոստովանել է, որ ամենից շատ կարոտելու է աշխարհում ամենահամեղ` հայկական ուտեստներին:
«Սիրում եմ քեզ, Հայաստան: Ներիր այն բաների համար, որ սխալ եմ արել, շնորհակալություն, որ ընդունեցիր ինձ հարազատի պես: Իմ սիրտը հավետ այստեղ է»,- եզրափակել է Ռիվասը: