Հասարակություն 

Ներկած նռան հետքերով. ՍԱՊԾ-ն դիմել է ոստիկանությանը

Լաբորատոր փորձարկումների արդյունքներով շուկայից վերցված ներկած նռան նմուշները վտանգավոր չեն ճանաչվել: Այս մասին Panorama.am-ի փոխանցմամբ հայտնել է ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը:

Նա մանրամասնեց, որ շուկայում առկա ներկված նռան վերաբերյալ լրատվական կայքերում հրապարակված տեղեկության հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության   կողմից իրականացված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրացվող նռան խմբաքանակներում առկա կարմիր գույնով ներկված նուռ:

Ն. Առաքելյանի խոսքով, ծառայության մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված նուռը վաճառվել է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գյուղատնտեսական արտադրանքի շուկային հարող տարածքում, ինչպես նաև Երևան քաղաքի թարմ պտուղ-բանջարեղենի իրացման վայրերում:

«ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գյուղատնտեսական արտադրանքի շուկային հարող տարածքում վաճառվող խմբաքանակից վերցվել են նմուշներ և  լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով նմուշները հանձնվել են «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին»,-ասաց ՍԱՊԾ ներկայացուցիչը:

Համաձայն լաբորատոր փորձարկման արդյունքների, պարզվել է հետևյալը.
• նռան մակերեսը մաքրելով ացետոնով թրջված բամբակյա խծուծով, վերջինս ներկվել է ալ կարմիր գույնով,
•  ջրի մեջ ընկղմված նռան մակերևույթից անջատվում են ջրում չլուծվող կարմիր գույնի մասնիկներ (փաթիլների ձևով),
•  նռան կեղևի մակերևույթից (ոչ կեղևից) քերված փոշենման զանգվածը հեշտությամբ լուծվել է ացետոնում, իսկ ջրում, յուղերում, հեքսանում, սպիրտում չի լուծվել,
• բուսասանիտարական կարանտին և ոչ կարանտին վնասակար օրգանիզմներ, արգելված նյութեր և ծանր մետաղներ, պեստիցիդների մնացորդային քանակի գերազանցում չի հայտնաբերվել:

Ն. Առաքելյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական միության  «Սննդային հավելումների, բուրավետիչների և օժանդակ տեխնոլոգիական միջոցների անվտանգության պահանջների մասին» ТР ТС 029/2012 տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ ներկանյութերի կիրառությունը չի թույլատրվում պտուղ-բանջարեղեններում, մրգերում, ինչպես նաև դրանց չորացված և պահածոյացված տեսակներում: Ներկանյութերի օգտագործման հիգիենիկ պահանջների համաձայն՝ սննդում օգտագործվող ներկանյութերը հանդիսանում են ջրալույծ կամ յուղալույծ ներկանյութեր:

Մեր կողմից հնարավոր չի եղել պարզել ներկված նռան ներմուծողին կամ արտադրողին կամ մեծածախ վաճառողին, քանի որ նշված ապրանքատեսակը ձեռք է բերվել առանց համապատասխան փաստաթղթերի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից