Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Նիգերիայի կենտրոնական մասում գտնվող Ջոս քաղաքում իրականացված երկու հզոր պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 44 մարդ, իսկ 67 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այս մասին հայտնել են Նիգերիայի արտակարգ իրավիճակների ծառայությունից, նշելով, որ առաջին պայթյունը հնչել է քաղաքի ռեստորաններից մեկում: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-շահիդը: Երկրորդ պայթյունը իրականացվել է մզկիթում:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը դեռեւս ոչ մի կազմավորում չի ստանձնել:
Հիշեցնենք, որ երկրի տարածքում ակտիվ գործունեություն է ծավալել Բոկո Հարամ ահաբեկչական խմբավորումը, որը պարբերաբար հարձակումներ է իրականացնում խաղաղ բնակչության ու զինվորականների նկատմամբ ու կազմակերպում պայթյուններ երկրի տարբեր հատվածներում: