Քաղաքական 

Նիկոլականների համար աստվածապաշտությունը սկսում և ավարտվում է իրենց վարչապետով. Նախկին պատգամավոր

Առանց Քոչարյանի անհնար է պատկերացնել քաղաքական դաշտը: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը:

Թե ինչպիսի կոնսոլիդացիա կլինի, ում շուրջ այն կլինի, նախկին պատգամավորի խոսքերով, ցույց կտա ժամանակը:

Ինչ վերաբերում է կոնսենսուս մինուս մեկին, Բաբայանն ասաց, որ այն յուրաքանչյուր ադեկվատ հայաստանցու մտորման առարկան է. «Այսօր կան նիկոլականներ, ովքեր հանդես են գալիս ժողովրդի անունից, և կան ադեկվադ մարդիկ, ովքեր չեն ընդունում այդ աղանդավորական քաղաքական մոտեցումները և աջակցում են տարբեր քաղաքական ուժերի: Նիկոլականների համար աստվածապաշտությունը սկսում և ավարտվում է իրենց վարչապետով: Բայց հիշեցնեմ, որ նրանք եկել են իշխանության ոչ թե վրեժներ լուծելու, այլ երկրում թռիչքաձև տնտեսական աճ գրանցելու, Արցախը բանակցային սեղան վերադարձնելու, թոշակները բարձրացնելու համար: Նրանք, սակայն, անում են հակառակը՝ ասում են մի բան, անում են՝ մեկ այլ բան»:

Նույն շարքից