Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել է խստորեն վերահսկել մամուլը, հայտնում են լատինաամերիկյան լրատվամիջոցները: Ըստ նրա` մասնավոր «բուրժուական լրատվամիջոցները» խաղադրույք են կատարում Վենեսուելայի խաղաղեցումը ձախողելու ծրագրերի վրա, որի նախաձեռնողը հենց պետության ղեկավարն է:
Ավելի վաղ Մադուրոն Վենեսուելայում հանցավորութան բարձր մակարդակն արդեն մեկնաբանել էր հեռուստասեիալների գոյությամբ: Ըստ նրա` հեռուստաալիքները հարստանում են սերիալներով, որտեղ գլխավոր կերպարները սպանում են մարդկանց, սակայն ներկայացվում են որպես հերոս: