Մեր տունը բազմաթիվ անգամներ խուզարկել են, ինձ մի քանի անգամ պետական հեղաշրջման մեղադրանք են ներկայացնել և այսօր բարեբախտաբար իշխանությունը փոխվել է։ Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Նորք Նորք վարչական շրջանում քարոզարշավի շրջանակներում հայտարարեց «Մենք» դաշինքի ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ բնականաբար այն ուժը, որը փոխել է իշխանությունը, նա էլ մեծամասնություն է ստանալու՝ նշելով, որ խոսքը վերաբերում է «Իմ քայլը» դաշինքին և Նիկոլ Փաշինյանին։
Սարգսյանի խոսքերով չի կարող ազգային ժողովը մի կուսակցությամբ լինել, և եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հարյուր տոկոս է վերցնում, միևնույն է սահմանադրությամբ ազգային ժողովի երեսուն տոկոսը պետք է լինի ընդդիմադիր․ «Շատ խորը մտածեք այդ երեսուն տոկոսին քվե տալուց։ Նիկոլն իմ ընկերն է, ես նրան քննադատում եմ, բայց նաև լուծումներ եմ առաջարկում»։