ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի կարծում, թե պետական դավաճանության կասկածների շուրջ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է իրենց կուսակցության անդամներին։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս հայտարարությամբ Փաշինյանը ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում։
«Ես չեմ կարծում, որ Փաշինյանը մեր մասին էր խոսում, բայց զգում եմ, որ ինչ–որ հալածախտի դրսևորումներ կան, այլ կարծիք հնչեցնելը համարվում է նույնիսկ դավաճանություն։ Սա սարսափելի իրավիճակ է, ես չէի ուզենա, որ մեր ներքին մթնոլորտն այդպես լիներ, բայց զգացվում է, որ այլ կարծիք հնչեցնելն արդեն հիվանդագին է ընդունվում, որը շատ զարմացնող է և մեզ համար անընդունելի է։ Երբեք մենք չենք նահանջի, երբեք մենք չենք վաենա, եթե նպատակը վախեցնելն է։ Կարծում եմ՝ ինքն էլ գիտի, որ մեզ դրանով չի կարող վախեցնել։ Եթե մարդ կա, որ հանցագործ է, պետք է ԱԱԾ-ն դրանով զբաղվի, կարիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը բեմից ասի՝ ԱԱԾ դրանով զբաղվի»,-նշեց նա։
Մարգարյանի կարծիքով՝ այս ամենն իր վրա բռնապետի վարքագծի տպավորություն է թողնում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում