ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հանդես է գալու մամուլի ասուլիսով և ներկայացնելու է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում իր վարչապետության մեկ տարվա ընթացքում: Այս մասին վարչապետը հայտնեց Արարատի մարզում:
«Հայաստանի Հանրապետությունում շատ բան է փոխվել: Փոխվել է ամենակարևորը՝ ՀՀ-ն այլևս երբեք չի լինի հուսահատ, ՀՀ-ն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է: ՀՀ քաղաքացին ամենակարող է, ամենազոր է և իր մտքով, իր աշխատանքով, իր տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց վարչապետը: