Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ կազմում դիտորդական առաքելությամբ պատվիրակություն Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

  1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունիսի 8-10-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն հավելվածի:
    2. Դիտորդների` Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:
    Հավելված

 

Նույն շարքից