Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Եվրասիական շաբաթ» միջոցառման շրջանակներում տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի 15-րդ նիստի՝ Երևանում անցկացնելու ծախսերի մասին որոշում է կայացրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

«Եվրասիական շաբաթ» միջոցառման շրջանակներում Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի 15-րդ նիստի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-25-ը Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 1,880.2 հազար դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության:

Նույն շարքից