Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի կինը 3 խորհուրդ է տվել ծառայության մեկնող որդուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը կարծում է, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել և բոլորը պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի առջև:

Հիշեցնենք, որ այսօր՝ ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը մեկնում է բանակ:

Լրագրողների հետ զրույցում տիկին Հակոբյանը նշել է, որ որդուն այսօր առավոտյան 3 խորհուրդ է տվել, որոնք պետք կգան ծառայության ժամանակ: Աննա Հակոբյանը նաև խաղաղ ծառայություն է մաղթել բոլոր զինվորներին:

Ինչ վերաբերում է Փաշինյանի որդուն, ապա նա հասցրել է պարել և պատասխանել լրագրողների հարցերին՝ հայտարարելով, որ որոշել է ինքնակամ դիմում գրել ու ծառայություն անցնել Արցախի Հանրապետությունում:

Ավելի վաղ կրտսեր Փաշինյանը մյուս զորակոչիկների հետ եղել է Սուրբ Խաչ եկեղեցում, ստացել քահանայի օրհնությունը և խորհուրդները:

 

Նույն շարքից