Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն է մեկնել կնոջ՝ Աննա Հակոբյանի, և դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ։ Լուրը հաստատել է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ Բելգիայի դիվանագիտական շրջանակում «Հրապարակ»-ի աղբյուրը հայտնում է, որ ամբողջ դիվանագիտական կորպուսը երեկ լծված է եղել Աննա Հակոբյանին և նրա դստերը զվարճացնելու գործին։ Նրանց տարել են ռեստորաններ, խանութներ, կատարել են Փաշինյանի դստեր քմահաճույքները։
Դիվանագետներին հրահանգել են, որ Աննայի և դստեր այցը գաղտնի պահեն, նրանց պահել են առանձին հյուրանոցում, լրագրողների աչքից հեռու։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում