Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Դոնբասի վերականգման համար մտադիր է Ռուսաստանից ֆինանսական միջոցներ պահանջել: Նման հայտարարություն է տեղադրվել Twitter նրա էջում, որում նշվում է, որ Ռուսաստանը պետք է ռեպարացիաներ վճարի Ուկրաինային Դոնբասի քայքայված ինֆրոստրուկտուրայի վերականգման համար:
Ուկրաինան, որ Ռուսաստանին աղերսում է վերանայել իր 3 միլարդ պարտքը, այժմ հանդգնում է լրջորեն քննարկել ռուսական ռեպարացիաների հարցը: Նման մտահղացումն առաջացել է վարչապետ Յացենյուկի «փայլուն» ուղեղում:
Ֆաստորեն Միջազգային վալյուտայի ֆոնդի 17 միլիարդը չի բավարարել ուկրաինական նախարարների կաբինետին, ուստի Յացենյուկը որոշել է ֆինանսական պահանջներ ներկայացնել Մոսկվային:
«Ինչ վերաբերվում է Դոնբասի վերականգմանը, ապա միանգամայն լեգիտիմ է, որ այն պետք է իրականացնի ռուսաստանյան կողմը: Նրանք ոչնչացրել են Դոնբասը, ուստի պետք է վճարել Դոնեցկի ու Լուգանսկի վերակառուցման համար: Նրանք ոչնչացրել են մեր տնտեսությունը, ռազմական ագրեսիա են ծավալել ու պետք է պատասխանատվություն կրեն»,- ասել է Յացենյուկը: