Հասարակություն 

Նոյեմբերի 20-ին մեկ օրով երթևեկության համար կփակվի Արշակունյաց պողոտայի մի հատվածը

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին մեկ օրով երթևեկության համար կփակվի Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը:

Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշատի խճուղի, ինչպես նաև Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշիսյան փողոց- Շիրակի փողոց ուղղությունները:

Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհարմարության համար:

 

Երևանի քաղաքապետարան

Նույն շարքից