Հայաստան 

Նորից գնալու ենք Արցախ, և որևէ մեկը չի կարող մեզ խանգարել. Ժիրայր Սեֆիլյան

«Ապրիլի 24-ը ընդամենը հիշատակի օր չէ, ապրիլի 24-ը արդարության հաստատման և վերածննդի օր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով ինչու հենց 24-ին և ոչ թե մեկ ուրիշ օր որոշեցիք հեղաշրջում անել հարցին, ասաց  «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա հայտնեց, որ ապրիլի 24-ը սգո օր չէ, բայց և «Հիմնադիր խորհրդարանը» ապրիլի 24-ին չի պատրաստվում խժդժություններ ստեղծել ՀՀ-ում, խոչընդոտել Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները: Նրա խոսքով`  պարզապես այդ օրը իրենք սկսելու են մի գործընթաց, որի նպատակն է ռեժիմից ազատվելը:

«Մենք հանգիստ մեր գործողություններով ենք զբաղվելու, նաև բոլորի նման հարգանքի տուրք ենք մատուցելու մեր նահատակներին, մասնակցելու ենք այդ ծիսակատարությանը… Մենք պատասխան կտանք այն ժամանակ, երբ որ ռեժիմը ձեռք կբարձրացնի մեր ժողովրդի վրա», -ասաց նա՝ նշելով, որ պետք է կանխել հերթական ցեղասպանությունը, որը տեղի է ունենում այսօր:

 

«Ամիսներ առաջ հայտարարել էին, որ որպես գլխավոր անելիք պատրաստվում ենք ձևավորել քաղաքացիական բանակ, որը պետք է անհրաժեշտ պահին ինքնակազմակերպվի ու քաղաքացիական անհնազանդության մեթոդներով, խաղաղ մեթոդներով կիրառի այնպիսի ճնշում համակարգի վրա, որ օր առաջ ձերբազատվենք: Այժմ ավելացնում եմ, որ բանակը համալրելու պահը եկել է ու այսօրվանից կոչ եմ գնալ ձեզ ցուցակագրվել որպես շարքային զինվոր»,- ասաց նա:

Վերջինս նաև հավելեց, որ Հիմնադիր խորհրդարանը չի նահանջելու իր գաղափարներից և նորից գնալու են Արցախ և որևէ մեկը չի կարող իրենց խանգարել. «Եթե նախորդ անգամ  իրազեկելու նպատակով էինք գնում, ապա հաջորդ անգամ՝ Արցախը Հայաստանի Հանրապետությունից օտարելու, ցեմենտի պատ կառուցելու հարցի դեմ պայքարելու համար», -եզրափակեց Սեֆիլյանը,  վստահեցնելով,  որ ապրիլի 24-ին արցախցին ինքն է գալու Երևան:

 

Մանրամասները՝  տեսանյութում

Նույն շարքից