Վաղը՝ հունվարի 14-ին, ժամը 10:00-ին մեկնարկելու է ՀՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին քառօրյան: Նիստի մեկնարկին ելույթ են ունենալու ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ու կաթողիկոսը:
Արդեն վաղը պարզ կլինի, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահը, տեղակալները, հանձնաժողովների ղեկավարները և այլն:
Նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ և Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: