Հասարակություն 

Նոր Հայաստանում 400 աշխատակից ունեցող ՊՈԱԿ-ի տնօրենն աշխատավարձերը վճարում է ուշացումներով

«Նոր Հայաստանում 400 աշխատակից ունեցող ՊՈԱԿ-ի տնօրենը ամեն ամիս աշխատակիցների աշխատավարձերը վճարում է ուշացումներով, հաջորդ ամսվա կեսերին։

Հետաքրքրականն այն է, որ տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնի համար նախարարությունն արդեն երկար ժամանակ նախընտրում է պարբերաբար նշանակումներով հաստիքը թափուր պահել:

Վերջին տնօրենը դարձյալ ժ/պ-ի կարգավիճակում է, նշանակվել է փետրվարին, 6 ամիս ժամկետով:

Տուն-ինտերնատում ֆիքսել են նախարարության հատուկ վերաբերմունքը, պատճառները, ասում են, փնտրեք նորանշանակ ղեկավարի հետ նախարար Բաթոյանի ունեցած կապերի մեջ:

Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենի ժ/պ Կարեն Խաչատրյանը Նավակ ճոճող անվամբ սոցցանցում հայտնի ակտիվիստ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վիլեն Գաբրիելյանի ընկերական միջավայրից է, և, ըստ ամենայնի, հենց նրա միջնորդությամբ է այս նշանակումը իրականացվել՝ հաշվի առնելով նախարար Բաթոյանի հետ Վիլեն Գաբրիելյանի կուսակցական և ընկերական ջերմ կապերը:

Բայց այս նշանակումը ոմանց համար առանձնահատուկ է՝ այնքանով, որ Նոր Հայաստանում նախարարներն անկաշկանդ շարունակում են հին բարքերը և կուսակցական կապերի միջոցով համակարգում կամայական նշանակումներ են կատարում»:

Այս մասին ասված է Analitik.am-ին Արեգ Բայանի կողմից ուղարկված նամակում։

Նույն շարքից