Հասարակություն 

Նոր Նորքում ավարտվեցին "Թումանյան 145" հոբելյանակ. միջոցառումները

Նոր Նորք վարչական շրջանում ավարտին մոտեցան ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի 145-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնց թվում ուշագրավ էին հատկապես մանկապարտեզներում կազմակերպված տարաբնույթ ցերեկույթները:

 

Հոբելյանական միջոցառումների վերջին ակորդը Նոր Նորքի հ. 104 մանկապարտեզում էր, որտեղ ներկա էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները: Երեխաները բաց պարապմունքի ընթացքում համակողմանի գիտելիքներ դրսևորեցին Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ: 



Նկարչության, երգի, պարի ու բեմադրության միջոցով փոքրիկները ներկայացրեցին Թումանյան ստեղծագործողին, սերտեցին նրա պատգամած գաղափարներն ու արժևորեցին մեծանուն հայի դերը բոլոր ժամանակներում:

Նույն շարքից