Հասարակություն 

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հանձնարարել է խստացնել աղբահանության վերահսկողությունը

Ապրիլի 29-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:


Հանձնարարվեց խստացնել աղբահանության և ասֆալտապատման կազմակերպման վերահսկողությունը: Բակային տարածքներում առկա ցանկապատած տարածքների ապամոնտաժման վերաբերյալ տվյալներ ներկայացվեցին: Զեկուցվեց 4 այգու բարեկարգման և 6 խաղահրապարակի կառուցման աշխատանքների վերաբերյալ. նոր ստացված 15 խաղային և 4 մարզական հավաքածուները տեղադրելու, խաղահրապարակներ ու սպորտհրապարակներ կառուցելու ուղղությամբ հանձնարարվեց ուսումնասիրություններ կատարել և համապատասխան տարածքների առաջարկություններ ներկայացնել :

Կրթության, մշակույթի և սպորտի բաժնին հանձնարարվեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ուսումնական հաստատությունների հարակից տարածքների մաքրությունն ու բարեկարգումը, մետաղյա կոնստրուկցիաների ներկումը, գումարների հավաքման բացառումը, մանկապարտեզներում մատուցվող սննդի որակի և պիտանելիության ժամկետների պահպանումը: Զեկուցվեց, որ շարունակվում են ուսումնասիրությունները բոլոր մանկապարտեզներում, արդեն տեղադրված են վարչական շրջանի ղեկավարին ուղղվող հարցերի ու առաջարկների արկղեր, որտեղ ծնողներն իրենց հարցերը կուղղեն անմիջապես վարչական շրջանի ղեկավարին:


Բացօթյա առևտրի կանխարգելման, թափառող կենդանիների վնասազերծման, ապօրինի շինարարության կանխման և քանդման գործընթացների ուղղությամբ ևս հանձնարարվեց խստացված վերահսկողություն սահմանել:


Հանձնարարվեց շարունակել ծառերի կրապատման, կանաչ տարածքների մաքրման ու բարեկարգման գործընթացը, ինչպես նաև բնակիչների նախաձեռնողականությունը տարածքների բարեկարգման ուղղությամբ խրախուսելու նպատակով ձեռնարկել տարաբնույթ միջոցառումներ:

 

 

Նույն շարքից