Քաղաքական 

Նոր պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ կազդեն նաև ԵՄ երկրների վրա. եվրահանձնակատար

Պատժամիջոցների փաթեթը, որը Եվրամիությունը կարող է կիրառել ՌԴ-ի նկատմամբ` կապված Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետ, բումերանգի պես հարված կհասցնի ԵՄ մի շարք երկրների: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ուրբաթ լեհական TOK FM ռադիոկայանի եթերում հայտարարել է բյուջեի հարցով եվրահանձնակատար Յանուշ Լևանդովսկին:

Պաշտոնյան համոզված է, որ ճգնաժամից վերականգնվող Եվրոպային ձեռնտու չէ ՝պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ, քանի որ ԵՄ երկրները ևս կորուստներ կունենան պատժամիջոցների փոխանակման արդյունքում:

«Կան երկրներ, որոնք100 տոկոսով կախում ունեն ռուսական գազից, դրանք են՝ Բալթյան երկրները, Սլովակիան, Բուլղարիան: Լեհաստանը` ոչ: Սակայն կան երկրներ, որոնք կխոցվեն բանկային հատվածի ներգրավմամբ, կան երկրներ, որոնք ամուր առևտրային կապեր ունեն ՌԴ-ի հետ», - մեկնաբանել է Լևանդովսկին:

Եվրահանձնակատարի կարծիքով` ավելի լավ է՝ պատժամիջոցներ չսահմանել: «Ցանակացած հարված որևէ մեկի տնտեսական շահերին՝ կհանգեցնի նրան, որ ճգնաժամից դուրս գալն ավելի բարդ կլինի», -նշել է վերջինս: 

Նույն շարքից