Ըստ շատ գիտնականների աշխարհի վերջը կարող է գալ համընդհանուր տաքացման հետևանքով:
Բևեռային սառույցները կարող են հալվել և դրա հետևանքով ջրի տակ առնել ափամերձ մեզ քաղաքները: Սակայն ռուս գիտնականները կարծում են, որ ամեն ինչ այդպես չի լինելու և աշխարհը կործանվելու է ցրտից:
Ինչպես գրում է Meteoweb-ը դա կարող է տեղի ունենալ 2 տարուց: Ռուսաստանի ազգային ակադեմիայի Պուլկովսկի տիեզերական հետազոտությունների աստղադիտարանի վարիչի Խաբիբուլո Աբդուսամատովայի կարծիքով, երկու տարուց ամբողջ աշխարհը կսկսի կտրուկ ցրտել:
Նոր սառցե դարաշրջանը կտևի ամենաքիչը երկու դար. -կարծում է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորը: Գիտնականը վստահ է, որ սառցակալման գագաթնակետը կհասնի 2055-ին: Հետաքրքիրն այն է, որ համընդհանուր կամ գլոբալ տաքացման կողմնակիցները կարծում են, որ հենց այդ տարում մեր մոլորակը կսկսի եռալ, ինչպես կրակից ժամանակին չվերցրած թեյնիկը:
Աբդուսամատովայի խոսքերով՝ Երկիրը սկսել է սառչել 1990թ.-ից: Նախորդ հարյուրամյակների ընթացքում Երկիրը կուտակել է արևի տաքությունը, իսկ հիմա կամաց-կամաց սկսում է սառչել: