Հասարակություն 

Ն.Ս. Օ. Տ. Տ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ. Մարդիկ հոգեւոր սննդի պահանջն են զգում

Եկեղեցին երբեք շատ չի լինում եւ մարդիկ իրենց սովը կարող են հոգեւոր արժեքների միջոցով հագեցնել:

Այս մասին այսօր` հուլիսի 22-ին, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց Ն.Ս. Օ. Տ. Տ  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն` պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նման ծանր սոցիալական վիճակում կարիք կա այդքան շատ եկեղեցիների, հատկապես որ սա Ծառուկյանի միջոցներով կառուցված արդեն յոթերորդ եկեղեցին է։

Լրագրողների դիտարկմանը, թե քիչ հետո եկեղեցին փակվելու է և քաղաքացիները չեն կարողանալու ներս մտնել, կաթողիկոսը պատասխանեց, որ թեեւ դա լավ չէ, սակայն անհրաժեշտ է, քանի որ մարդիկ այնքան շատ են, որ չեն տեղավորվի։

Նույն շարքից