Ինչպես արդեն գիտենք, Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսի 43-րդ րոպեին Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը , որպես բողոքի նշան դուրս է եկել Հանրապետական մարզադաշտ, երբ ֆուտբոլիստները շարունակում էին խաղը:
Շահեն Հարությունյանին բերման են ենթարկել այդ արարքի համար, բայց որոշ ժամանակ հետո արդեն ազատ թողել:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ի բախումների գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված, «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Շանթ Հարությունյանը հունիսի 8-ից անժամկետ հացադուլ է հայտարարել: