Հայաստան Քաղաքական 

Շարունակվում է մայրաքաղաքի և ՀՀ մարզերի համագործակցությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի և մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնք: Պատվիրակության անդամները հանդիպել են Արծվանիստի գյուղապետի հետ, քննարկել համագործակցության հեռանկարային ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նուբարաշենցի հյուրերը գյուղապետարանների տարբեր բաժիններում ծանոթացել են աշխատանքի սկզբունքներին, նաև իրենց փորձը փոխանակել փաստաթղթաշրջանառության, կոմունալ տնտեսության, եկամուտների հավաքագրման բնագավառներում աշխատանքի կազմակերպման վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել աջակցել հնարավոր խնդիրների լուծմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

Նույն շարքից