Հասարակություն 

Շարունակվում է մայրաքաղաքի և ՀՀ մարզերի համագործակցությունը

Երևանի և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրով շարունակվում են փոխայցելությունները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը և մանկապարտեզների տնօրենների և ոլորտի այլ պատասխանատուները կրկին այցելել են Մասիս քաղաքի թիվ 3 մանկապարտեզ: Որպես սոցիալական աջակցություն՝ մանկապարտեզին նվիրաբերվել են խոհանոցային պարագաներ, էլեկտրատեխնիկա, խաղալիքներ, գրենական պիտույքներ, դիդակտիկ նյութեր, մեթոդական գրականություն:

Պատվիրակությունը մասնակցել է միջին խմբի հատուկ պարապմունքին և դրան հաջորդած քննարկմանը, դիտել մանկապարտեզի սաների համերգային ծրագիրը:

724a2f20339b735baf96fb5be761b6faf265c2da 1bd6cae9a45bfa1f605cfe57e2efe59c72cb3f5d 0452a28dfa44435315c391abb585eaec01b88f83

 

Նույն շարքից