Տեսանյութեր Հասարակություն գլխավոր 

Շերը Հայաստան եկավ 4 միլիոն դոլարի օգնությամբ, ոտքով քայլեց Էջմիածնի ճանապարհին և ուշացավ կաթողիկոսի հետ հանդիպմանը /տեսանյութ/

Հարութ Սասունյանը մանրամասներ է պատմել 1993 թվականին Շերի հայաստանյան այցի մասին: Հենց Սասունյանն է 90-ականների միլիարդատեր Քըրք Քըրքորյան խնդրանքով կազմակերպել Շերի այցը:

Նշվում է, որ Հայաստան մեկնելու նախաձեռնությունը պատկանել է հենց գերաստղին, ով ցանկացել է միանգամից թռչել Արցախ, սակայն դա հնարավոր չի եղել, քանի որ Ստեփանակերտի օդանավակայանն այդ ժամանակ արդեն փակ է եղել:

Սասունյանը հայտնում է, որ Հայաստան մեկնելուց առաջ Շերը ցանկացել է լինել Անկարայում, հանդիպել Թուրքիայի նախագահի հետ և համոզել բացել Հայաստանի հետ սահմանը: Սակայն Սասունյանին հաջողվել է համոզել նրան, որ դա քաղաքական քայլ է ու պետք չէ գնալ դրան:

Շերը Հայաստան է ժամանում ձմռանը՝ իր հետ բերելով 4 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն: Նա Երևանում հանգրվանում է «Հայաստան» հյուրանոցում, որտեղ չկար հոսանք, ջուր, որևէ հարմարություն:

Հաջորդ օրը Շերը մեկնումէ  Էջմիածին, սակայն ճանապարհի կեսին պահանջում է կանգնեցնել մեքենան՝ ցանկանալով ոտքով քայլել: Արդյունքում նա բաց է թողնում Վազգեն Առաջինի հետ հանդիպումը, որն այդպես էլ չի կայանում:

Հայաստանում Շերը լինում է նաև ԵՊՀ-ում ու մանկատանը:

Շերը պետք է հանդիպեր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն վերջին պահին մտքափոխվում է ու չի գնում նախագահական: Ամեն դեպքում նախագահի հետ հանդիպումը տեղի է ունենում՝ հաջորդ օրը:

Սասունյանը հայտնում է, որ այդ ժամանակ պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԱԳ այսօրվա նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ԱԳՆ պրոտոկոլային վարչությունը:

Նույն շարքից