Հասարակություն 

Շինաշխատանքներով պայմանավորված սահմանափակումներ` Վանաձոր-Ալավերդի մայրուղում

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 24-րդ կմ-ում գտնվող թունելում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով՝ Վանաձոր-Ալավերդի (Մ-6) մայրուղին շուրջ 1 ամիս ժամը 08։00-20։00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ժամը 20։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհը բաց կլինի միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։

Տրանսպորտային միջոցների համար սահմանվել է հետևյալ այլընտրանքային երթուղին.

Երևան – Սևան – Իջևան, Ոսկեպար – Նոյեմբերյան – Վրաստանի սահման, և  Երևան – Սպիտակ – Վանաձոր, Վանաձոր – Դիլիջան ճանապարհահատվածներով:

Ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհով:

Նույն շարքից