«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, թե իր ելույթը շնորհակալության մասին է, պարզ ու մարդկային շնորհակալության, ուղղված բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Անուն առ անուն շնորհակալությունից հետո՝ ուղղված Հայոց ցեղասպանությունը ճանաչած միջազգային կառույցներին, երկրի նախագահներին ու իրենց ներդրումն ունեցած մեծանուն հայերին, Թևան Պողոսյանը նշեց. «Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանցից, ովքեր մասնակցել են, մեր ցավը կիսել են, ու հավատացել են մեր վերածննդին»:
Թևան Պողոսյանի ելույթին հաջորդեցին ծափահարություններ: