Առողջապահություն Հասարակություն 

Շոգ եղանակից մեր օրգանիզմը պաշտպանող մթերքները

Շոգ եղանակին մեր մարմինը զովացնում ենք օդորակիչով, լողավազան այցելելով կամ սառը լոգանք ընդունելով: Իսկ օրգանիզմը՞: Չէ՞ որ նա էլ ունի զովանալու ու թեթևանալու ցանկություն: Օրգանիզմի կարիքները պետք է բավարարել մթերքներով և ըմպելիքներով: Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում սննդի այն տեսակները, որոնք խրախուսվում են կամ հակառակը` չեն խրախուսվում ընդունել շոգ եղանակին:
Մրգեր և բանաջարեղեն
Մրգերն ու բանջարեղենը պարունակում եմ մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են թթվայնության արտադրությունը օրգանիզմում: Իսկ բջջանքը խոչընդոտում է հանքանյութերի ու ճարպանյութերի մարսման գործընթացին:
Կանաչեղեն
Կանաչեղենը խթանում է անհրաժեշտ տարրերի ձևավորմանը արյան մեջ, ինչի շնորհիվ էլ օրգանիզմի վրա անտանելի շոգի ազդեցությունը մեղմանում է:
Ցիտրուսներ
Սրանք շոգ եղանակին պարզապես փրկություն են: Ցիտրուսները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C: Շոգին օրգանիզմը օգտագործում է նորմայից շատ վիտամին C: Այդ պատճառով պետք է օգնել օրգանիզմին` չնվազեցնելով վիտամինի քանակությունը:
Կարմիր չոր գինի
Այս գինու տեսակը օգնում է չեզոքացնել վնասակար նյութերը:  Այդպիսով, օրգանիզմը ավելորդ էներգիա չի ծախսում այդ գործընթացն իրականացնելու համար:
Կանաչ թեյ ու հանքային (չգազավորված) ջուր
Այս երկուսի ազդեցությունը շատ պարզ է: Դրանք շոգին առաջացող ծարավը հագեցնելու լավագույն միջոցներն են, որոնք փրկում են օրգանիզմը ջրազրկումից:
Իսկ հիմա, թե ինչ չպետք է ուտել կամ խմել:
Տապակած, խորոված միս
Մարսողության համար ծանր են խոզի ու ոչխարի միսը: Դրանք մեծ քանակությամբ էներգիա են խլում օրգանիզմից, լարվածության մեջ են գցում ստամոքսը. այն ավելի շատ էներգիա է ծախսում մարսման գործընթացի ժամանակ: Սրան գումարվում է շոգը, ինչը արդեն իսկ թուլացնում է Ձեր օրգանիզմը:
Ձկնեղեն
Ցանկալի չեն նաև յուղով կամ ճարպով հարուստ ձկնատեսակները: Ձկան միսը նույնպես դժվարամարս է: Շոգ եղանակին ձկնեղենը օրգանիզմում նորայից շատ է բարձրացնում թթվայնությունը: Կարող է առաջացնել ստամոքսացավ հատկապես նրանց մոտ, ովքեր ունեն  ստամոքսային խնդիրներ:
Սուրճ
Առավոտյան սուրճը դեռ օրվա ընթացքում կհասնի դուրս գալ օրգանիզմից, սակայն ցերեկային ժամերին օգտագործվող սուրճը բառի գրեթե ուղիղ իմաստով քայքայում է Ձեր օրգանիզմն ու առաջացնում ջրազրկում: Շատեը հավանաբար նկատել են` սուրճ խմելուց հետո անմիջապես ծարավը իրեն զգացնել է տալիս:
Աղբյուրը՝ Aroxj.am

Նույն շարքից