Քաղաքական 

Շոտլանդիայի անկախությունը բացասաբար կազդի Միացյալ Թագավորության հզորության վրա

Սեպտեմբերին նշանակված հանրաքվեի արդյունքներով Շոտլանդիայի անկախության հայտարարումը կխարխլի Մեծ Բրիտանիայի ծովային պաշտպանունակությունը: Այս գնահատականն Է տվել թագավորության առաջին ծովային լորդ (ռազմածովային ուժերի ղեկավար) ծովակալ Ջորջ Զամբելասը:


Նրա կարծիքով՝ այս արդյունքը կդառնա այն բանի հետևանքը, որ ռազմակայանները, ենթակառուցվածքը և անձնակազմը բաժանված կլինեն երկու պետությունների միջև:


Շոտլանդիայում ներկայում բազավորված են Մեծ Բրիտանայի չորս ատոմային սուզանավեր՝ զինված միջուկային մարտագլխիկներ ունեցող «Թրայդենտ» բալիստիկ հրթիռներով, 16 նավեր  և ոչ ատոմային սուզանավեր, ինչպես նաև երկու դեսանտային ստորաբաժանում:   

  

Այն դեպքում, եթե շոտլանդացիները սեպտեմբերի 18-ին ընտրեն անկախությունը, այն կհռչակվի 2016 թվականի մարտի 24-ին: Մինչ այդ Էդինբուրգը և Լոնդոնը պետք Է համաձայնության գան Մեծ Բրիտանիայի բաժանման պայմանների շուրջը, որն իր ներկայիս տեսքով կազմավորվել Է 1707 թվականին Անգլիայի և Շոտլանդիայի միջև Ունիայի վերաբերյալ ակտի ստորագրումից հետո, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից