Միացյալ թագավորության` ԵՄ կազմից դուրս գալու որոշման պարագայում Շոտլանդիան կարող է պահանջել անկախության նոր հանրաքվեի անցկացում: «Իտառ Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը:
ԵՄ-ի հետ հարաբերությունների պահպանման դիրքերից մշտապես հանդես եկող Ստերջենը հայտարարել է, եթե Շոտլանդիային «իր կամքին հակառակ» ստիպեն լքել Եվրոպական միությունը, ապա Էդինբուրգը նոր հանրաքվեի անցկացման հայտ կներկայացնի։
«Միանգամայն հնարավոր է, որ մեզ հաջողվի հասնել այդ քվեարկությանը»,- նշել է նա։
«Մենք վտանգավոր աստիճանի մոտ ենք ԵՄ-ից դուրս գալուն»,- հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարարը: