ԱՄՆ Ֆլորիդա նահանգում շունը կյանքի գնով հրդեհից փրկել է իր տերերին: Այս մասին հայտնում է TCPalm-ը:
Հրդեհից հետո շան տերերը պատմել են, որ կենդանին սկսել է աղմկել գիշերը, երբ բոլորը քնած են եղել: Այն բանից հետո, երբ ընտանիքի հայրն արթնացել է, նկատել է, որ խոհանուցում կրակ կա: Դրանից հետո նա արթնացրել է մյուսներին, և բոլորը լքել են տունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջները մեկ ժամում մարել են հրդեհը: Բոլորը փրկվել են, նույնիսկ՝ տանը բնակվող նապաստակը, բայց շանը փրկել չի հաջողվել: