Հասարակություն 

Շուրջ 100 դատապարտյալներ կընդգրկվեն տարատեսակ արտադրությունների աշխատանքներում

Օրերս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կարի և կոշկագործության արհեստանոցներ են հիմնադրվել, որտեղ առաջիկայում` ուսուցողական դասընթացներն ավարտելուց հետո, տարբեր քրեակատարողական հիմնարկների շուրջ 100 դատապարտյալներ կընդգրկվեն տարատեսակ արտադրությունների աշխատանքներում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը,
դատապարտյալների վերասոցիալականացման, պատժի կրման ավարտից հետո հասարակության մեջ հեշտորեն ինտեգրվելու, տարատեսակ արատավոր երևույթներից նրանց զերծ պահելու ամենաարդյունավետ եղանակներից մեկը ազատազրկված անձանց զբաղվածության վաղեմի հիմնախնդրին լուծում տալն է, ինչին է ծառայելու են նշված արհեստանոցները:

Նույն շարքից