Հասարակություն 

Շուրջ 2 միլիոն մարդ Սիրիայում ապրում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ. ՄԱԿ

Սիրիայում շուրջ երկու միլիոն մարդ ապրում է ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքներում, հայտարարել է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստիվեն Օ’Բրայենը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք չպետք է մոռանանք այն իրավիճակի մասին, ինչի մեջ մեր գնահատումներով հայտնվել է շուրջ երկու միլիոն մարդ, ովքեր ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքներում ապրում են ամենօրյա ընկճվածության և սարսափի մեջ»,- ասել է Օ’Բրայենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճեպազրույցում:

Նա նշել է, որ հումանիտար գործակալությունը ունի «փոքր կամ ոչ մի» հասանելիություն այդ տարածքներ:

Նույն շարքից